Առանց դիմահարդարման ու ֆլիտրերի. Հասմիկ Խոջյանը՝ բնական կերպարում

17:45   6 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շապիկ է կրում ու նուրբ վզնոց։ Հասմիկն արձակել է մազերն ու բնական կերպարում է․ դերասանուհին շպարված չէ։ «Սա ես եմ՝ առանց մեյքափի եւ առանց ֆիլտրի։ Ի՞նչ կաես»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Հասմիկը ջինսե տաբատ էր կրում, կանաչ բլուզ եւ բարձրակրունկներ։ Հասմիկն արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել մեղմ ու նվազագույն շպար։



© NEWS.am STYLE