Գազմանովի որդին էքստրեմալ շոուի նկարահանման ընթացքում վնասվածք է ստացել

18:16   6 սեպտեմբերի, 2021

Օլեգ Գազմանովի որդին՝ Ռոդիոնը, «Фактор страха» էքստրեմալ հեռուստաշոուի ընթացքում, որում այլ մասնակիցների հետ պայքարում էր հաղթանակի համար, վնասվածք է ստացել, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։

Փորձություններից մեկի ընքացքում Գազմանովը պետք է բերանի միջոցով տեղափոխեր միջատների եւ սողունների։ Երբ Գազմանովը վերցրել է խեցգետնին, դժվարություններ է ունեցել․ քերծվել է լորձաթաղանթը։

Երգիչը խոստովանել է, որ այդ փորձության ընթացքում ամենաանվնասը օձն է եղել։ Իսկ թրթուրները երգչի համար զազրելի են եղել։

Ռոդիոն Գազմանովն էստրադային երգիչ է, երաժիշտ, դերասան եւ հեռուստահաղորդավար։ 40-ամյա Ռոդիոնը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Օլեգ Գազմավոնի որդին է։

Լուսանկարը՝ @anetkirillova



© NEWS.am STYLE