Գալուստյանն ու Խարլամովը նկատելիորեն նիհարել են

20:12   6 սեպտեմբերի, 2021

Այս սեզոնին ամենատպավորիչը նիհարել են գործընկերներ Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Խարլամովը։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Խարլամովը լրջորեն սկսել է զբաղվել իրենով Քրիստինա Ասմուսից բաժանվելուց հետո։ Արտիստն այնքան է նիհարել, որ ստիպված է եղել թարմացնել զգեստապահարանը։ Comedy Club-ի 40-ամյա անդամը շատ տաք ջուր է խմում, բացառել է միջուտեստները, սահմանափակել մթերքի կալորիականությունը եւ սպորտով է զբաղվում։

Նա չի ուտում նաեւ քաղցրավենիք, իսկ ալկոհոլ օգտագործում է միայն տոներին։ Ընդ որում, նա իրեն չի զրկում սիրելի ճաշատեսակներից։ Արդյունքում Խարլամովը նիհարել է 15 կիլոգրամով։

Միխայիլ Գալուստյանը նիհարել է յութ կիլոգրամով։ Նա պարբերաբար սպորտով է զբաղվում, որոշ շրջան դիետիկ ուտելիք էր պատվիրում։ Հումորիստը իրեն կարող է սահմանափակել սննդի հարցում, միակ բանը, որից երբեք չի հրաժարվի, հավի մասին է։

«Ասում են՝ մարդն այն է, ինչ ուտում է։ Այնպես որ, ես, հավանաբար, հավ եմ։ Ես պաշտում եմ հավը տարբեր մատուցումներով՝ սկսած սացիվիից մինչեւ արգանակ»,- հումորիստի խոսքերը մեջբերել է պարբերականը։

41-ամյա արտիստը պարբերաբար օրգանիզմի մաքրում է կատարում Կարելիայում, ուր առողջությունը բարելավելու նպատալով շատ աստղեր են մեկնում։



© NEWS.am STYLE