Ստամոքսի վիրահատություն, որովայնի եւ դեմքի  պլաստիկա․ ինչպես է «Кривое зеркало» նախագծի արտիստին հաջողվել նիհարել 70 կիլոգրամով

20:11   7 սեպտեմբերի, 2021

«Кривое зеркало» նախագծի 48-ամյա հումորիստ Ալեքսանդր Մորոզովը 1,64 մ հասակի դեպքում 141 կիլոգրամ էր կշռում։ Նախորդ տարվա ընթացքում նա նիհարել է 40 կիլոգրամով, իսկ այս ամռան ավարտին զարմացրել է նոր ռեկորդով․ նրա քաշը նվազել է 70 կիլոգրամով։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ արտիստը որոշել է ազատվել ավելորդ կիլոգրամներից, երբ առողջական լուրջ խնդիրներ են առաջ եկել՝ ճնշում, երկրորդ տիպի դիաբետ, ապնոէ (շնչառության ժամանակավոր դադար քնի ընթացքում)։ Առաջին փորձն անհաջող է եղել. Մորոզովը որոշել է դիմել ստամոքսի բանդաժավորման։ «Երկու տարի շրջանակով եմ եղել եւ նիհարել եմ միայն ութ կիլոգրամ»,- նշել է արտիստը։

Այդ ժամանակ նրան ստամոքսի շունտավորում են խորհուրդ տվել՝ որովայնի ծավալի փոքրացում։ Դրանից հետո նա սկսել է ավելի քիչ ուտել, սկսել է քայլել։

Օրերս հումորիստը դեմքի ձգում է կատարել՝ ազատվելու համար կախված մաշկից։ Երբ այտուցներն անցնեն, դեմքի օվալը ձիգ կլինի։ Արտիստը որովայնի էսթետիկ ծավալների վերականգման դիմել է կես տարի առաջ եւ այժմ արդյունքը ցուցադրում է սիրով։

«Ասում են, թե դեմքի պլաստիկան տղամարդկանց համար չէ։ Բայց ես արտիստ եմ եւ նիհարել եմ մոտավորապես 70 կիլոգրամով․ այդ ամենի հետ հարկավոր է ինչ-որ բան անել։ Հիմա հարկավոր է ազատվել ավելորդություններից դեմքի հատվածում։ Դա իմ քմահաճույքը չէ։ Հեռուստատեսությունում են կինոյում պայմաններ կան։ Գլխավորը, որ կադրում հաճելի տեսք ունենամ»,- արտիստի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Մորոզովն ընդգծել է, որ ոչ մի կերպ չի կարողացել ինքնուրույն նիհարել․ հումորիսը չէր դիմանում դիետաներին, քանի որ սիրում է համեղ ուտել։

Լուսանկարները՝ Instagram/morozov_artist

 



© NEWS.am STYLE