«Մտահոգված գծում ենք մեր ապագան, բայց չենք դասավորում մեր իրական ներկան». Իվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքն ու ոճափոխությունը

23:45   6 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Իվետան ֆոտոշարքի համար գրավիչ կերպար է ընտրել՝ սեւ տոպ, տաբատ եւ պիջակ։ Իվետան կարճ մազերով է, արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։ «…Մտահոգված գծում ենք մեր ապագան, բայց չենք դասավորում մեր իրական ներկան...»,- գրել է նա։

Ավելի վաղ արված հրապարակման մեկնաբանություններում Իվետան կիսվել էր իր մտքերով՝ նշելով, որ այս պահին ամբողջ աշխարհում շատ կարեւոր շրջան է: Նրա խոսքով՝ կորոնավիրուսից հետո բոլորս հասկացանք, որ հիմա է ժամանակը, երբ պետք է մեր ներքին ձայնին լսենք: Առողջ մնալը չպետք է սահմանափակենք միայն սննդակարգին կամ ֆիզիկական առողջությանը հետևելով, պետք է նաև հոգեպես մաքրվել: Առողջ մնալու համար կարևոր է աշխատել ինքներս մեր վրա: «Հատկապես Հայաստանում կարևոր է փորձել հոգեպես հավասարակշռված լինել, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ցավոտ անցյալ ունի և այդ անցյալի ցավը պտտվում է մեր շուրջ և, որպեսզի այդ ցավը հաղթահարենք, առաջինը պետք է սկսենք ինքներս մեզ բուժելուց»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE