Քարդի Բին երկրորդ անգամ մայր է դարձել

22:17   6 սեպտեմբերի, 2021

28-ամյա ռեփ երգչուհի Քարդի Բին երկրորդ անգամ մայր է դարձել․ ծնվել է նրա ու սիրելիի՝ 29-ամյա ռեփեր Offset-ի որդին։ Քարդին նորությունը հայտնել է Ինստագրամյան էջում՝ լուսանկար հրապարակելով նորածին որդու հետ, որը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 4-ին։

«Այնքան երջանիկ ենք, որ մեր որդին լույս աշխարհ է եկել։ Նրան արդեն շատ են սիրոմ մեր ընտանիքներն ու ընկերները, եւ մենք չեն համբերում նրան ծանոթացել եղբայրների ու քույրերի հետ»,- ասված է զույգի հայտարարության մեջ։

Աստղի հղիության մասին հայտնի է դարձել հունիսին։ Նա ամուսնու հետ մասնակցել է «BET Awards» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում էլ ցույց է տվել կլորացած որովայնը։

Աղբյուրը՝  Spletnik



© NEWS.am STYLE