Ֆիլիպ Կիրկորովը փակել է խոշոր եկամուտներ բերող բիզնեսը

17:11   7 սեպտեմբերի, 2021

Էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը երեկույթներից մեկի ընթացքում հայտարարել է, որ փակել է մանկական տոներ կազմակերպող ընկերությունը, որը ռուսական փոփի արքային մեծ եկամուտ էր բերում, հայտնում է StarHit-ը։

Դստեր՝ Ալլա-Վիկտորյայի եւ որդու՝ Մարտինի լույս աշխարհ գալուց հետո «Phill Party» կազմակերպությունը մի քանի տարի աղմկոտ երեկույթներ էր կազմակերպում հիմնականում շոու-բիզնեսի աստղերի եւ նրանց երեխաների համար։

«Նախկին տնօրենի հետ, որը զբաղվում էր այդ նախագծով, պայմանագիրս ավարտվել է, այդ պատճառով այն այլեւս գոյություն չունի»,- հայտնել է Կիրկորովը։

Սա երգչի միակ բիզնեսը չէ․ Մոսկվայում, օրինակ, աշխատում է նրա «ФилармониЯ» կարաոկե-ակումբը։



© NEWS.am STYLE