Ընտանեկան կադրեր. Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ

14:39   7 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհին ջերմ գրկել է փոքրիկին։ «Իմ սիրելի հետեւորդներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն անգնահատելի սիրո համար, որ տածում եք իմ ու աղջկաս հանդեպ։
Մենք ձեզ սիրում ենք ու մաղթում, որ ձեր սրտերում միշտ թեւածի սերը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Ջերմուկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվան ջինսե տաբատ էր կրում, ամառային բլուզ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։



© NEWS.am STYLE