«Ոչինչ չի կարող ձեզ հաղթել, քանի դեռ չեք հանձնվել». Լիլիթ Բասյան

15:46   7 սեպտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մենկաբանություններում խոսելով հաջողության իր բանաձեւի մասին։

«Ոչինչ չի կարող ձեզ հաղթել, քանի դեռ չեք հանձնվել: Հաճախ ժպտալ, կարողանալ իսկապես սիրել, ձեռք բերել հարգանք, լինել առատաձեռն և իրական, անվերադարձ օգնել կարիքավորին, սխալներ թույլ տալ եւ կարողանալ դասեր քաղել դրանցից, առանց հետ նայելու բաց թողնել նրանց, ովքեր կարող են դատել ձեր կյանքը, սովորել` ապրելով ամեն օրով, սեր տածել ինքդ քո եւ այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում է քեզ, պարել և երգել այնպես, կարծես ոչ ոք չի տեսնում կամ լսում, որպեսզի հետո ինքս ինձ ասեմ` ես իսկապես ապրել եմ, ոչ թե գոյատևել: Ահա իմ հաջողության բանաձեւը»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում նա պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Լիլիթը լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE