Քրիստինա Եղոյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

17:48   7 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Քրիստինան սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Է՞լ ում տրամադրությունն է բարձրանում գնումներ կատարելիս»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Քրիստինեն պատկերված էր քույրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին, եւ հագուստ էին կրում։ Քրիստինայի մազերը հավաքված էին, նախընտրել էր վառ ու ընդգծված շպար։ Դերասանուհին մեկնաբանություններում գրել էր․ «Հոգուս ու սրտիս անբաժան մասնիկ»։



© NEWS.am STYLE