FCA-ի ղեկավար Չարլզ Ռենդելը կրիպտոարժույթի գովազդի համար քննադատել է Քիմ Քարդաշյանին

18:16   7 սեպտեմբերի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամիսներ առաջ Ինստագրամյան էջում տեղադրել է Ethereum Max կրիպտոարժույթի վճարովի գովազդը, եւ Մեծ Բրիտանիայի՝ ֆինանսական շուկաները կարգավորող մարմնի ղեկավար Չարլզ Ռենդելը նախազգուշացրել է կրիպտոակտիվների գնման ռիկսների մասին, որոնք սոցիալական ցանցերում առաջխաղացվում են ազդեցիկ մարդկանց կողմից։ Նա նշել է, որ մարդիկ, որոնք վատ են գիտակցում ռիսկերը, թվային արժույթ են գնում՝ վախենալով բաց թողնել, հայտնում է Mirror-ը։

Տնտեսական հանցագործությունների վերաբերյալ Քեմբրիջի միջազգային սիմպոզիումի շրջանակներում իր ելույթի ընթացքում Ռենդելը նաեւ հայտարարել է, որ չի կարող վստահորեն հայտարարել, որ EthereumMax-ը խարդախություն է։ Սակայն դա չի փոխում փաստը, որ չարամիտների շրջանում սոցիալական ցանցերում ազդեցիկ մարդկանց գովազդ պատվիրելը տարածված պրակտիկա է, որը շատ դեպքերում հանգեցնում է նրան, որ հանցագործները ներդրողներին պարզապես առանց գումարի են թողնում։

«Որոշ ազդեցիկ մարդիկ առաջախացնում են արժույթներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվում է, պարզապես գոյություն չունեն»,- հավելել է Չարլզ Ռենդելը։

Չարլզ Ռենդելը քննադատել է նաեւ որոնողական համակարգերն ու սոցիալական ցանցերը, որոնք հավանության են արժանացնում գովազդային բովանդակության հրապարակումը, որը կարող է հանգեցնել ներդրողների խնայողությունների կորստի։ Գովասանքի է արժանացել միայն Google-ը, որը, FCA-ի ղեկավարի վստահեցմամբ, համաձայնել է արգելափակել գովազդը, որը հավանության չի արժանացրել ընկերությունը, որը լիազորված է Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմնի կողմից։ «Google-ը ճիշտ է վարվում, եւ մենք ուշադրությամբ կհետեւենք իրադարձությունների զարգացմանը։ Հիմա մեզ նաեւ այլ առցանց հարթակներ են հարկավոր, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, TikTok-ը․ դրանք եւս պետք է վերանայեն իրենց քաղաքականությունն ու սկսեն ճիշտ վարվել»։

 

 

 

 



© NEWS.am STYLE