Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը պատմել է, որ Ժան-Պոլ Բելմոնդոն կարող էր խաղալ հայկական ֆիլմում

15:11   7 սեպտեմբերի, 2021

Ռուս կինո եւ հեռուստապրոդյուսեր Ռուբեն Դիշդիւշյանը հիշել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան Պոլ-Բելմոնդոյի հետ իր ծանոթության մասին, որը 88 տարեկանում կյանքից հեռացել է երկուշաբթի։ Կինեմատոգրաֆիստի խոսքով՝ իրեն լեգենդար դերասանի հետ ծանոթացրել է Ֆրանսիայից հայ ընկերը։

«Ինձ ու Բելմոնդոյին ծանոթացրել է մեր ընկերը՝ ռեստորատոր Ժանը՝ (նկարում ինձանից աջ)։ Իսկ Բելմոնդոյից ձախ նրա ամենամտերիմ ընկերն է՝ Charles Gerald-ը (Gerald Adjemian)՝ հայկական արմատներ ունեցող դերասան։ Ես Բելմոնդոյին հրավիրեցի մեր «Երկրաշարժը» ֆիլմում խաղալ  ֆրանսիացի փրկարարների ղեկավարի կերպարը, բայց նա ասաց, որ արդեն ծեր է եւ ձգտում է Ֆրանսիայից դուրս չգալ։ Հանճարեղ դերասան էր, պայծառ հիշատակ»,- գրել է Դիշդիշյանը՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ լուսանկար հրապարակելով։



© NEWS.am STYLE