Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է երգչուհու մահացած երկվորյակ եղբոր մասին

23:11   7 սեպտեմբերի, 2021

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Կոպիլովը, YouTube-յան «Психология звезд»-ին տված հարցազրույցում պատմել է Ժաննայի երկվորյակ եղբոր մահվան մանրամասները: Նա մահացել է մանկահասակ տարիքում։

Ըստ Վլադիմիրի խոսքերի՝ երգչուհու եղբայրը ծնվել է յոթ ամսական։  Տղան ավելի շատ է կշռել, քան քույրը, բայց նա աղիների եւ ասֆիքսիայի անանցանելիություն ուներ։

«Տղային տեղափոխել են մի հիվանդանոց, Ժաննային՝ մեկ այլ հիվանդանոց։ Երկու շաբաթ անց մեզ զանգահարեցին կլինիկայից եւ ասացին, որ տղան մահացել է։ Ես գնացի ու մի կին հարցնում է․ «Հուղարկավորելու՞ եք»։ Ես պատասխանում եմ. «Իհարկե»։ Եվ ահա նա յոթ դիակ բերեց, ինձ համար դա տհաճ է հիշելը։ Ես մոտեցա եւ իմ որդուն անմիջապես ճանաչեցի։ Նա այնքան նման էր ինձ։ Նրան այլեւս չեմ տեսել։  Իսկ Ժաննոչկան մեկ ամսից ավելի մնացել է հիվանդանոցում, ապա նրան դուրս են գրել», – հիշել է Կոպիլովը։

Կոպիլովը նաեւ պատմել է՝ երբ Ժաննան իմացել է անբուժելի հիվանդության մասին, ասել է, որ իր եղբայրը կանչում է իր մոտ:



© NEWS.am STYLE