«Այս ամռան ամենասիրելի հանդերձանքը»․ Լուսինե Թովմասյանը՝ լողազգեստով

22:48   7 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հանգստի ժամանակ արված լուսանկարով է կիսվել, որում ծովափնյա կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է լողափին։ Կրումէ  ճերմակ լողազգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Գեղեցկուհու մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ հրապարակմանը կից անգլերեն լեզվով գրել է․ «Այս ամռան ամենասիրելի հանդերձանքը»։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու ու իրենց երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Ինչպես բոլորի մոտ սեպտեմբերի 1-ին նկար այս տարի մենք չունենք (դե չստացվեց), բայց ունենք բազմաթիվ լավ հիշողություններ մեր ամառվա հանգստից»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE