«Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք...»․ Էդգար Իգիթյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով

23:33   7 սեպտեմբերի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանը հունիսին առաջին անգամ հայր է դարձել։ Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, որդի են ունեցել եւ փոքրիկի տվել են Լեոն անունը:

Դերասանն իր Ինստագրամյան էջում երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր ընտանեկան լուսանկարով, որում պատկերված է կնոջ եւ որդու հետ։ Հրապարակմանը կից նա մեջբերել է Կոմիստասի խոսքերը․ «Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք...»։

Ավելի վաղ արված գրառման մեջ դերասանը նշել էր՝ ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց։ «Ներսիդ խաղաղությունը քոնն է, որևէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել, քանի դեռ չես բացել դուռդ: Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց: Որտե՞ղ թերացար, ինչո՞ւ բաց թողեցիր դուռը, ո՞ր ուժերը խուժեցին քո ներս ու վնասեցին խաղաղության տունը: Բարկությո՞ւնն էր, թե՞ նախանձն ու վախը, ո՞ր ուժն էր քեզնից զորեղ: Այս բոլոր հարցերին ազնվորեն պատասխանելը կօգնի հաջորդ անգամ ավելի զգոն լինել»:

 



© NEWS.am STYLE