Քայլի Ջենները հուզիչ տեսանյութով պաշտոնապես հաստատել է երկրորդ հղիությունը

10:06   8 սեպտեմբերի, 2021

«Քարդաշյաններ ընտանիք» իրապատում-շոուի աստղ Քայլի Ջենները հաստատել է, որ սպասում է երկրորդ երեխային ռեփեր Թրեւիս Սքոթից։ Գործարարն Ինստագրամյան էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել։

24-ամյա աստղը սոցիալական ցանցում կարճ հոլովակ է հրապարակել, որում ցույցէ տվել հղիության թեստի դրական արդյունքը։ Կադրում պատկերված են նաեւ երեխայի հայրը, նրանց ավագ դուստրը՝ Սթորմին։ Ջենները տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է ուլտրաձայնային հետազոտություն անցել։ Առայժմ հայտնի չէ, թե աստղի հղիությունը որ փուլում է, եւ երբ են աստղերը երկրորդ անգամ ծնողներ դառնալու։

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner)

Քայլիի քույրերը մեկնաբանել են նորությունն ու նշել, որ ուրախ են նրա համար։ «Արտասվում եմ»,- գրել է Քիմ Քարդաշյանը։



© NEWS.am STYLE