Թողարկվել է «Մատրիցա 4» ֆիլմի առաջին թիզերը

11:11   8 սեպտեմբերի, 2021

«Warner Bros.» ստուդիան հրապարակել է «Մատրիցա 4» ֆանտաստիկ ֆիլմի առաջին թիզերը։ Հոլովակը հրապարակվել է կինոընկերության YouTube-յան ալիքում։

Կուլտային ֆիլմի առաջին թիզերի տեւողությունն ընդամենը 15 վայրկյան է։ Դրանում ցուցադրվում են լեգենդար կարմիր եւ կապոըյտ հաբերը, որոնց ուղեկցում է «Ընտրությունը քոնն է» նշանաբանը։

Նաեւ պարզ է դարձել, որ ժապավենի առաջին ամբողջական թրեյլերը կթողարկվի 2021թ․-ի սեպտեմբերի 9-ին։

Ընկերությունը նաեւ կայք է ստեղծել, որը նվիրված է ֆիլմի պրեմիերային։ Յուրաքանչյուր այցելուի առաջարկվում է ընտրել հաբերից մեկը, ինչից հետո էկրակին ֆիլմի եւս երկու ինտերակտիվ թիզերներ են հայտնվում։



© NEWS.am STYLE