Սարիկ Անդրեասյանը վիրավորական կատակի պատճառով դատական հայց կներկայացնի Լերա Կուդրյավցեւայի դեմ

12:11   8 սեպտեմբերի, 2021

Ռեժիսոր Սարիկ Անդերասյանի եւ հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի կոնֆլիկտը, որը սկսվել է «Նոր ալիքում» անհաջող կատակից հետո, թափ է հավաքում։ Պրոդյուսերն Ագաթա Մուցենիեցեի «Անկեղծ ամուսնալուծություն» շոուի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել։

Սարիկն արդեն իսկ խոսել է իր փաստաբանների հետ եւ նշել է, որ երկար ժամանակ հանդուրժել է նմանատիպ վիրավուրանքը։ Սակայն համբերությունն ավարտվում է։

«Խնդիրն այնքան էլ Լերան չէ։ Նրա փոխարեն բեմում կարող էր կանգնած լինել ցանկացած մարդ, պարզապես դա վերջին կաթիլն էր։ Ամեն դեպքում, դա դաշնային ալիք է, դիտում է ամբողջ երկիրը։ Կա նմանատիպ բան՝ համբավն արատավորող գործողություններ»,- պարզաբանել է Անդրեասյանը։

37-ամյա ռեժիսորը զայրացած է, որ իր անվան հետ է կապվել ցածրորակ կինո արտադրողի որակավորումը։ Անդրեասայանը նաեւ նշանավոր աշխատանքներ ունի, օրինակ՝ «Օսկարի» հավակնորդ «Երկարաշարժը», Էդրիեն Բրոուդիիի մասնակցությամբ «Կողոպուտ ամերիկյան ձեւով» մարտաֆիլմը, ինչպես նաեւ մասնակցություն միջազգային այլ կինոնախագծերի։

 



© NEWS.am STYLE