«Կարծես հիմա ապրում եմ երազում». Մարիի լողափնյա կերպարը

17:15   8 սեպտեմբերի, 2021

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն օրերս ամուսնացել է եւ այժմ սիրելիի հետ հանգիստն անցկացնում է Մալդիվյան կղզիներում։

Երգչուհին լողափնյա հանգստի ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մարին վառ զգեստ է կրում, հավաքել է մազերը։ Երգչուհին դիմահարդարված չէ, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Կարծես հիմա ապրում եմ երազում...»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարին պատկերված էր լողափին։ Նա սպիտակ հագուստ էր կրում։ Երգչուհին շպարված չէր, մազերն արձակված էին։ Մարին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE