«BMW»-ն, որում սպանվել է Թուփաքը, վաճառքի են հանել գրեթե երկու միլիոն դոլարով

15:01   8 սեպտեմբերի, 2021

«BMW» մակնիշի ավտոմեքենան, որում սպանվել է ամերիկացի հիփ-հոփ կատարող Թուփաք Շակուրը, աճուրդի է հանվել գրեթե երկու միլիոն դոլարով, հայտնում է TMZ պորտալը։

Խոսքը 1996թ․-ի սեւ «BMW 750IL»-ի մասին է, որում ռեփերը գտնվել է սպանության պահին։ Մեքենան վերականգնվել է․ մասնագետները հեռացրել են բոլոր վնասվածքները, մասնավորապես ազատվել են թափքին առկա հրազենային վնասվածքներից։

Երաժիշտի մահվանից հետո մեքենան մի քանի սեփականատեր է ունեցել։ Այս պահին «BMW»-ն կարելի է ձեռք բերել Լաս Վեգասի «Celebrity Cars» սրահում՝ ոչ շատ հեռու այն վայրից, ուր տեղի է ունեցել մահացու հրաձգությունը։ Արժեքը կազմում է 1,7 միլիոն դոլար։

Թուփաք Շակուրը սպանվել է 1996թ․-ին կոնֆլիկտի արդյունքում։ Մեքենայի ղեկին եղել է ռեփեր Շուգ Նայթը, որը ողջ է մնացել։ 2018թ․-ին հայտնի է դարձել, որ Թուփաքին սպանել է նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դեւիսի զարմիկը՝ Օրլանդո Անդերսոնը։

Լուսանկարները՝ Ron Galella/Getty Images, Backgrid

 



© NEWS.am STYLE