Առանց ֆոտոշոփի. Քորթնի Քարդաշյանը բիկինիով լուսանկար է հրապարակել

19:15   8 սեպտեմբերի, 2021

Հեռուստաաստղ, գործարար Քորթնի Քարդաշյանը բիկինիով լուսանկար է հրապարակել, որը ֆոտոշոփով մշակման չի ենթարկվել։ Թեեւ քույրերն արտահայտվել են բոդիպոզիտիվի օգտին, սա հազվադեպ դեպք է, երբ քույրերից մեկն իր լուսանկարները չի խմբագրել։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։

42-ամյա աստղը լուսանկարվել է մոր՝ 65-ամյա Քրիս Ջենների տանը, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում։ Քարդաշյանը պատկերված է լողավազանի մոտ, Kylie Swim ապրանքանիշի վառ նարնջագույն լողազգեստ է կրում։ Ապրանքանիշն, ի դեպ, պատկանում է նրա կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին։

Լուսանկարում Քարդաշյանը ցուցադրել է ցելյուլիտը, զոլերը։ Հետեւորդներն աստղին գովել են լուսանկարը ռետուշի չենթարկելու համար․ հրապարակումն ավելի քան մեկ միլոին լայք է հավաքել։

«Պարզապես հիասքանչ տեսք ունես, միեւնույն ժամանակ բնական», «դու ընդօրինակման արժանի մոդել ես», «շնորհակալ եմ, որ ի տարբերություն քույրերիդ մեզ առանց ռետուշի կադրեր ես ցուցադրում», «Քարդաշյաններից ամենագեղեցիկը», «պարզապես շքեղ ես»,- գրել են երկրպագուները։



© NEWS.am STYLE