Քսենիա Սոբչակը խոսել է Տիմատիի ընկերուհիների տարօրինակ սովորության մասին

20:14   8 սեպտեմբերի, 2021

Վերջին օրերին համացանցում հաճախ են միմյանց հետ համեմատում Տիմատիի սիրելիներին։ Շատերն են կարծում, որ ռեփերի նոր «ընկերուհին»՝ Սաշա Դոնին, հիշեցնում է նրա նախկին ընտրյալին՝ Ալյոնա Շիշկովային։ Լրագրող Քսենիա Սոբչկան ուշադրություն է հրավիրել Տիմատիի նոր ընտրյալի եւ նրա որդու՝ Անաստասիա Ռեշետովայի եւս մեկ «առանձնահատկության» վրա։

«Իսկ ի՞նչ սովորություն է Տիմատիի կանանց մոտ երկու խաչ կրել։ Այդպես ավելի ապահո՞վ է, ո՞վ գիտի։ Տարիներ առաջ Ալյոնային միայն մեկը բավարարում էր»,- նշել է լրագրողը։ Նա հրապարակմանը կցել է ռեփերի ընտրյալիների լոիւսանկարները, Սաշա Դոնին եւ Անաստասիա Ռեշետովան խաչի տեսքով երկու զարդ են կրում, Ալյոնա Շիշկովան՝ մեկը։

Ի դեպ, օրերս Տիմատիի հետեւորդներն ակտիվորեն խոսում էին նրա նոր սիրավեպի մասին։ Իբրեւ ռեփերը հանդիպում է մոդել Սաշա Դոնիի հետ, որի հետ հանգստանում է Միկոնոսում։ Աղջկան հաջողվել է նույնականացնել արտիստի հետ լուսանկարի միջոցով, որում երեւում էր նրա ձեռքը։ Ե՛վ Սաշան, ե՛ւ Տիմուրն ակտիվորեն թեժացնում են իրենց հարաբերությունների մասին լուրերը՝ իրենց հաշիվներում նմանատիպ լուսանկարներ հրապարակելով։



© NEWS.am STYLE