Ոճային. Մերի Երեմյանի լուսանկարը հանգստից

18:43   8 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մերին կանաչ գույնի բլուզ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ծղոտե լայնեզր գլխարկը, պայուսակը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մերին ծաղկային պրինտով տոպ էր կրում, բարձր գոտկատեղով տաբատ։ Երիտասարդ դերասանուհին նախընտրել էր մեղմ շպար, իսկ գանգուր մազերն արձակված էին։ Երկրպագուները նրան դրական խոսքեր էին գրել․ «Արքայադուստր», «սիրուն», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE