Ռիհաննան ետ է վերցրել հոր դեմ ներկայացրած հայցը

22:17   8 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Ռիհաննան իր հոր հետ պայմանավորվել է մինչեւ պաշտոնական դատաքննությունը։ Radar Online-ը պնդում է, որ Ռիհաննան հայցը ետ է վերցրել դատավարության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ (առաջին նիստը նախատեսված էր սեպտեմբերի 22-ին): Ամենայն հավանականությամբ, նա չի ցանկացել հրապարակային ներկայացում, հատկապես հետեւելով, թե ինչի է վերածվել Բրիթնիի եւ Ջեյմս Սփիրսի դատավարությունը։ Բացի այդ, պարբերականը ենթադրում է, որ նա եւ Ռոնալդը, կարծես, ստիպված են եղել գտնել երկու կողմերին ձեռնտու «հրադադարի» պայմանները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած դստեր անունից գործելու լիազորությունների բացակայությանը, Ռոնալդը, ինչպես ասում են, կազմակերպել է 15 մլն դոլար արժողությամբ Լատինական Ամերիկա շրջագայություն եւ երկու համերգ Լոս Անջելեսի Staples Center-ում եւ T-Mobile Arena-ում, Լաս Վեգասում։

Նշենք, որ չնայած դատավարություններին, Ռիհաննան շարունակում է ընկերական հարաբերություններ պահպանել հոր հետ։ Օրինակ, նա օգնել է նրան կորոնավիրուսով վարակման ժամանակ՝ ուղարկելով թոքերի արհեստական օդափոխության սարք։



© NEWS.am STYLE