40-ամյա Քրիստինա Ագիլերան հրապարակել է թոփլեսի լուսանկար

23:11   8 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան Instagram-ում հրապարակել է անկեղծ լուսանկար եւ հուզել երկրպագուներին:

Լուսանկարում աստղը միայն ցածր գոտկատեղով ջինս է կրում։ Մերկ կուրծքը ծածկում են բաց թողած մազերը։ Լուսանկարը, ինչպես նշել են երկրպագուները, հղում է կատարում 2002թ․-ին՝ Stripped կոչվող Ագիլերայի ալբոմի շապիկին, որտեղ նա նման կերպարով է հանդես եկել:

«LadyLand փառատոնից մեկ շաբաթ առաջ։ Ո՞վ է լինելու այնտեղ»,- դիմել է իր բաժանորդներին Քրիստինան, որը պատրաստվում է սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալ Բրուքլինում կայանալիք այդ փառատոնում:

«Ես պատրաստվում եմ այնտեղ լինել։ Հատկապես այն բանից հետո, երբ տեսա սա», «միշտ այնքան գեղեցիկ եք», «կատարելություն, «շունչս կտրվում է»։ Իսկ ինչ-որ մեկը հիշել է Stripped ալբոմի թողարկման ելույթը՝ «ոչ մի աղմուկ, ոչ մի փայլ, ոչ մի ձեւականություն, միայն ես ... մերկ»։



© NEWS.am STYLE