Ծաղկային պրինտ. ինչ զգեստ է ընտրում Սիլվա Հակոբյանը նկարահանման համար

21:43   8 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սիլվան ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհին ջերմ գրկել է փոքրիկին։ «Իմ սիրելի հետեւորդներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն անգնահատելի սիրո համար, որ տածում եք իմ ու աղջկաս հանդեպ։ Մենք ձեզ սիրում ենք ու մաղթում, որ ձեր սրտերում միշտ թեւածի սերը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE