Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարի հետ հայտնի կինոռեժիսոր է մահացել

17:36   8 սեպտեմբերի, 2021

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւը զոհվել է`փորձելով փրկել հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ալեքսանդր Մելնիկը գտնվել է միջգերատեսչական վարժանքների վայրում։ Ռեժիսորը Նորիլսկ է մեկնել՝ իր նոր վավերագրական ֆիլմի համար վայր ընտրելու համար, որը նվիրված է Արկտիկայի եւ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը»,- հայտնել է գերատեսչությունը։

Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Ալքեսանդր Մելնիկը ֆիլմեր էր նկարահանում եւ հայտնի էր որպես սցենարիստ, Ռուսաստանի կիոնոռեժիսորների գիլդիայի անդամ։ Նա հայտնի է «Նոր երկիր» (2008թ․) եւ «Տարածք» (2015թ․) ֆիլմերով։ «Նիկա» մրցանակի դափնեկիր է, «Նիկա» կինեմատոգրաֆիստական արվեստների ակադեմիայի անդամ։

Լուսանկարը՝ «Արգումենտի ի ֆակտի»



© NEWS.am STYLE