Բնական կերպար․ Թամարա Պետրոսյանն՝ առանց շպարի

23:37   8 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկաայցնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել առանց շպարի։ Նա կրում է սպիտակ բլուզ։ Դերասանուհին հավաքել է մազերը, առանց շպարի է։ Երկրպագուները գնահատել են Թամարայի բնական կերպարը ու բազում հաճոյախոսություններ ուղղել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել ծովափին։ Նա կրում էր սեւ գույնի լողազգեստ, նույն երանգի վերնազգեստ, որոնք էլ ընդգծել էին դերասանուհու սլացիկ կազմվածքը։ Թամարայի մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Աղ ու ծովով մեզ ստեղ դիմավորեցին», - հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE