Ջինսը՝ դասական պիջակի համադրությամբ. Էլեն Ասատրյանի լուսանկարը

13:39   9 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ «Գիշե՞ր, թե՞ ցերեկ»,- մեկնաբանություններում գրել է նա։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին տոպ էր կրում եւ տաբատ, ոճային, կարճ բաճկոն։ Նրա վարսերն արձակված էին, մաղմ շպարով էր։ Էլենը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Տիկնիկ», «Սիրուն»։



© NEWS.am STYLE