33 ժամ աշխատանքից հետո վատացել է Քանյե Ուեսթի աշխատակցի ինքնազգացողությունը

15:39   9 սեպտեմբերի, 2021

Քանյե Ուեսթի աշխատակիցները, որոնք մասնակցել են «Donda» սկավառակի արտադրությանը, բողոքել են աշխատանքային խիստ պայմաններից, հայտնում է NME-ն՝ վկայակոչելով Twitter-ում հրապարակված նամակագրությունները։

Հրապարակման հեղինակը հայտարարել է, որ ռեփերի հետ աշխատակիցների նամակագրությունները, «ցավոք, իրական են»։ Հաղորդագրություններից մեկում ձայնային ռեժիսորը գանգատվել է, որ գերհյուծվածության պատճառով ստիպված է եղել բժիշկների հրավիրել։

«Pro Tools-ում 33 ժամ աշխատանից հետո ես դարձել եմ նյարդային, կորցրել տեսողությունս ու գիտակցությունից։ Ժամանել է շտապօգնությունը, բայց ես հրաժարվել եմ հոսպիտալացումից»,- նշել է աշխատակիցը։

Ներկայացվել է նաեւ նամակագրության մի հատված մեկ ձայնային ռեժիսորի հետ։ Հաղորդագրություններում նշվում է, որ Քանյեն ստուդիա է գնացել առավոտյան ժամը իննին, սակայն աշխատակիցը տեղում չի եղել։ Նա ներողություն է խնդրել ու հայտնել, որ իր զարթուցիչը չի աշխատել, հայտնում է Gazeta.ru-ն։ «Դադարիր գրել ինձ։ Գնա, գտիր Աստծուն։ Վերադարձիր, երբ գտնես Աստծուն»,- նրան պատասխանել է Ուեսթը։

 Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE