«Մարտի են գնում միայն ծերուկները» ֆիլմի աստղին մեղադրել են անչափահասի նկատմամբ ոտնձգությունների մեջ

16:18   9 սեպտեմբերի, 2021

Ուկրաինացի դերասան, Կիեւի թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության ազգային համալսարանի դասախոս Վլադիմիր Տալաշկոյին մեղադրել են 17-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգությունների համար, հայտնում է «Суспільне»-ն։

Շուկայագետ Մարիա Մատրոսը որոշել է խոստովանել, որ ավելի քան 10 տարի առաջ դարձել է ուկրաինացի դերասանի հետապնդման զոհը։ Մարիայի խոսքով՝ դերասանն ընկերական հարաբերություններ է ունեցել իր ծնողների հետ եւ իրեն ճանաչել է չորս տարեկանից։

Մատրոսի խոսքով՝ Տալաշկոն ավելի քան 10 տարի առաջ իրեն առաջարկել է փորձել համալասարան ընդունվել։ 17-ամյա աղջիկն այդ ժամանակ Կիեւ էր մեկնել։ Դերասանը նրան իր մոտ է հրավիրել՝ ընդունվելու հարցը քննարկելու նպատակով։ Սակայն հանկար]ակի սկսել է հետապնդել նրան եւ առաջարկել խմել իր հետ։

Աղջիկը հայտնի դերասանին բացատրել է, որ չի ցանկանում նրա հետ մտերմություն ունենալ, միեւնույն ժամանակ հիշեցրել, որ նա արդեն 62 տարեկան է։ «Ասում եմ, որ չեմ ցանկանում, սակայն նա շարունակում է պնդել, եւ ես հասկանում եմ, որ ինձ ոչ ոք չի հավատա։ Եվ ես որոշեցի տեղի տալ այդ պատմությանն ու որքան հնարավոր է շուտ հեռանալ»,- հիել է նա։

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ այդ ժամանակ սկանդալ չի բարձրացրել՝ դերասանի համբավը չփչացնելու համար։ Սակայն երբ լսել է, որ այլ աղջիկներ սկսել են Տալաշկոյին հրապարակայնորեն մեղադրել նմանատիպ գործողությունների մեջ, որոշել է այդ կերպ աջակցել նրանց։

Մատրոսի վերաբերյալ հարցերին ի պատասխան դերասանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի եւ առաջին անգամ է լսում այդ մասին։

 

Լուսանկարը՝ Ա․ Պ․ Դովժենկոյի անվան կիեւյան կինոստուդիա



© NEWS.am STYLE