Ջենիֆեր Էնիսթոնը ներկայացրել է իր «LolaVie» բյութի ապրանքանիշի առաջին արտադրանքը

14:06   9 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը թողարկել է «LolaVie» անվանումով իր բյութի ապրանքանիշը։ Աստղը ներկայացնել է շարքի առաջին ապրանքը՝ սփրեյ մազերի համար, որն օգնում է հարթեցնել խճճվող մազերը, ինչպես նաեւ փայլ է հաղորդում ու պաշտպանում վնասվածքներից։ Արտադրանքը չի թեստավորվել կենդանիների վրա եւ գերազանցապես բուսական բաղադրիչներ է պարունակում։

«LolaVie»-ի գրանցման հայտը ներկայացվել է 2019թ․-ին։ Նախատեսվում էր ապրանքանիշի ներքո դեմքի եւ մարմնի համար լոսյոններ, լոգանքի գելեր, մոմեր եւ մազերի խնամքի միջոցներ թողարկել։ Առայժմ հայտնի չէ ընկերության հստակ նմուշակազմը։



© NEWS.am STYLE