Ծանր հիվանդ Անդրեյ Գուբինը Ռուսաստան է վերադարձել ու պատմել առողջական խնդրի մասին

17:21   9 սեպտեմբերի, 2021

2000-ականներին հայտնի երգիչ Անդրեյ Գուբինը, որը պայքարում է լուրջ հիվանդության դեմ, Եգիպտոսից Ռուսաստան է վերադարձել։ Այդ մասին նա հայտնել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին։

«Ես, իսկապես, Եգիպտոսում էի, ուր շատ եմ լողացել, բուժում եմ մեջքս։ Ցավոք, առողջական վիճակս հետ նախկինի նման ամեն ինչ վատ է, առաջխաղացում չկա։ Ցավում է բառացիորեն ամեն ինչ»,- նշել է երգիչը։

Արտիստն ատելության ալիքի պատճառով գրեթե չի միացնում հեռախոսը եւ հազվադեպ է շփվում մարդկանց հետ, սակայն իրեն միայնակ չի զգում, քանի որ ընկերուհու հետ է ապրում։ Ընդ որում, Գուբինը շարունակում է երաժշտությամբ զբաղվել։ Նա հայտարարել է, որ մի քանի լավ երգ է գրել։

2020թ․-ի աշնանը հաղորդվում էր, որ արտիստը Եգիպտոս է մեկնել։ Նա մեկնել է սահմանների բացումից անմիջապես հետո եւ երկար ժամանակ կապի դուրս չէր գալիս։ Նախքան այդ նա հայտնել է, որ «առավոտից գիշեր» հիվանդ է, այդ պատճառով չի սիրում ներկայանալ հանրությանը։

Լուսանկարը՝ YouTube



© NEWS.am STYLE