Թողարկվել է Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Մի նայիր վերեւ» ֆիլմի թիզերը

20:19   9 սեպտեմբերի, 2021

Netflix սթրիմինգային ծառայությունը ցուցադրել է Ադամ Մաքքեյի «Մի նայիր վերեւ» կատակերգության պաշտոնական թիզերը։ Ժապավենում գլխավոր դերերը կատարել են Լեոնարդո դի Կապրիոն եւ Ջոնիֆեր Լոուրենսը։

Ասպիրանտ Քեյթ Դիբիասկին (Լոուրենս) եւ աստղագիտության դոկտոր Ռենդալ Մինդին (դի Կապրիո) գիասաստղ են հայտնաբերում, որը թռչում է դեպի Երկիր։ Սակայն նրանց ոչ ոք չի հավատում։ Մարդկությանը փրկելու համար գիտնականները շրջագայության են մեկնում՝ մյուսներին ողբերգության մասին նախազգուշացնելու համար։

Ֆիլմի ռեժիսոր Ադամ Մաքքեյն, իսկապես, աստղային կազմ է հավաքել։ Բացի դի Կապրիոյից եւ Լոուրենսից՝ ժապավենում խաղում են Մերիլ Սթրիփը, Ջոնա Հիլը, Թիմոթի Շալամեն, Ռոն Պերլմանը, Արիանա Գրանդեն եւ այլք։

Colinder-ը նշում է, որ թեեւ Netflix-ը գնել է «Մի նայիր վերեւ» ֆիլմի տարածման բացառիկ իրավունքը, այն դեկտեմբերի 10-ին նախ կթողարկվի կինոթատրոններում, նախքան հարթակում հրապարակելը։

Պրեմիերան Netflix-ով կկայանա դեկտեմբերի 24-ին։

Լուսանկարը՝ NIKO TAVERNISE/NETFLIX



© NEWS.am STYLE