Արքայազն Հարին եղբոր հետ վիճել է Մեգան Մարքլի մասին հինգ բառի պատճառով

22:09   9 սեպտեմբերի, 2021

Հայտնի են դարձել արքայազն Ուիլյամի հինգ բառերը Մեգան Մարքլի մասին, որոնք զայրացրել են արքայազն Հարիին եւ եղբայրների միջեւ երկարատեւ տարաձայնությունների պատճառ դարձել: Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Ըստ ոչ պաշտոնական կենսագրական գրքի, որը գրել են լրագրող եւ թագավորական ընտանիքի մասնագետ Քերոլին Դյուրանը եւ գրող Օմիդ Սկոբին, արքայազն Հարիի եւ նրա եղբոր միջեւ վեճը տեղի է ունեցել 2017 թվականի աշնանը, երբ Սասեքսի դուքսը հայտարարել է Մեգան Մարքլի հետ նշանադրության մասին, իսկ արքայազն Ուիլյամը կասկածել է նրա ընտրության հարցում:

Պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ արքայազն Ուիլյամը Հարիին մի կողմ է տարել եւ հարցրել. «Դու ընդհանրապես վստա՞հ ես»։ Հարցը Սասեքսի դուքսին վիրավորական է թվացել, նա հունից դուրս է եկել եւ եղբորը մեղադրել է այն բանում, որ նա «փորձում է քանդել հարաբերությունները, որոնք դեռ չեն սկսվել»:

Բացի այդ, Մեծ Բրիտանիա Մեգան Մարքլի ժամանումից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, իբր, նրան «այնքան էլ ջերմ չեն ընդունել»: Պալատում գտնվող ինսայդերը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ Մեգան Մարքլի հետ հանդիպումը արքայազն Հարին «անհարմար էր զգում ընտանիքում երրորդ ավելորդի» դերում, սակայն նրա հետ հանդիպումն ամրապնդեց իր վստահությունը»:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE