«Ամենասիրուն»․ Արեւիկ Ուդումյանի հրապուրիչ կերպարը

23:44   9 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը կրում է վարդագույն երանգի, ուսերը բաց, փքուն թեւերով զգեստ է կրում։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են զարդերը։ Հրապարակմանը կից Արեւիկը դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Ասե՞մ՝ որն է իմ ամենավատ սովորությունը, որից չեմ կարողանում ազատվել դեմքով բարձի վրա քնելը։ Որքան էլ գիտակցում եմ, որ շատ վատ է դեմքի մաշկի համար, միևնույն է չեմ կարողանում զրկել ինձ այդ հաճույքից։ Իսկ ո՞րն է քո վատ սովորությունը որից չես կարողանում ազատվել»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի ժակետի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին ոճային աքսեսուարները՝ վզնոցները։ «Թերթիր` ինձ տեսնելու համար 4 տարի առաջ նույն օրը նույն վայում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE