Սինդի Քրոուֆորդի կաղամբային դիետան

18:11   12 սեպտեմբերի, 2021

Սինդի Քրոուֆորդն արդեն բազմաթիվ տարիներ մոլորակի ամենագեղեցիկ եւ ցանկալի կանանցից է: Նա հայտնի է ոչ միայն որպես մոդել, այլեւ որպես առողջ ապրելակերպի պայքարի առաջամարտիկ: Նրա մաքրող դիետան ցանկացած կնոջ հնարավորություն է տալիս շաբաթական ավելի քան 3 կգ կորցնել:

Առաջին օր – կաղամբապուր, թարմ բանջարեղեն, 150 գր. դիետիկ յոգուրտ:

Երկրորդ օր – կաղամբապուր, թարմ մրգեր, 150 գր. դիետիկ յոգուրտ:

Երրորդ օր – կաղամբապուր, թարմ միրգ ու բանջարեղեն, 150 գր. դիետիկ յոգուրտ:

Չորրորդ օր – կաղամբապուր, մեկ կտոր խաշած հավ:

Հինգերորդ օր – կաղամբապուր, խաշած տավարի միս:

Վեցերորդ օր – կաղամբապուր, թարմ բանջարեղեն, 150 գր. դիետիկ յոգուրտ:

Յոթերորդ օր – կաղամբապուր, թարմ միրգ ու բանջարեղեն, 150 գր. դիետիկ յոգուրտ:

Մոդելն առաջարկում է նաեւ կաղամբապուրի սեփական բաղադրատոմսը:

Բաղադրությունը

Կաղամբ – 1 փոքր գլուխ;

ստեպղին – 5 հատ;

սոխ – 1-2 հատ;

կանաչ սոխ;

պղպեղ՝ ըստ ճաշակի;

լոլիկ – 3 հատ;

նեխուր – 4 ճյուղ;

բրինձ – 1/3 բաժակ:

Պատրաստման եղանակը

Բանջարեղենի վրա սառը ջուր ենք լցնում եւ եփում: Վերջում ավելացնում ենք նախապես խաշած բրինձը եւ կանաչին:



© NEWS.am STYLE