«Հայաստանում իմ ամենասիրելի վայրը». Իրինա Թովմասյանի լուսանկարը Սեւանից

10:45   10 սեպտեմբերի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Սեւանում։ Իրինան ջինսե տաբատ է կրում, վարդագույն հուդի։ Նա կերպարն ամբողջացրել է սպորտային կոշիկներով։ Իրինա Թովմասյանն արձակել է մազերն ու գեղեցիկ շպարով է։ «Որ ծովում էլ լինեմ, որ ծովում էլ լողամ, մեկ է իմ ամենասիրելին եղել է եւ միշտ լինելու է Սեւանը: Սեւանը Հայաստանում իմ ամենասիրելի վայրն է, այն կարծես ադամանդ լինի: Միշտ հաճելի ժամանակ եմ անցկացնում այստեղ եւ վայելում ջրի ալիքների եւ ճայերի ձայնը»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Իրինան ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ պիջակի հետ։ Իրինան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Յուրաքանչյուրիս կյանքի նպատակն է լինել երջանիկ: Գնահատեք ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթ, ապրեք այդ պահը լավագույն կերպ եւ եղեք երջանիկ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE