«Տարբերվող գեղեցկություն». ինչ զգեստ է ընտրում Նարե Գեւորգյանը երեկոյան կերպարի համար

11:11   10 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ գզեստ է կրում։ Նարեն հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Երիտասարդ երգչուհին բարձրակրունկներով է, կերպարն ամբողջացնում են խոշորն աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հարսանեկան օր»,- մեկնաբանություններում նա այս հեշթեգն է օգտագործել։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն», «տարբերվող գեղեցկություն ունես»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին հմայիչ կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Մեր կյանքն էլ չբացված գիրք է... 2020-ի մեր գիրքը մինչեւ վերջին էջը այրել էր պետք: Ինչքա՜ն էջեր դատարկ մնացին... 2021. Նոր գիրք, նոր էջ, նոր կյանք, թող մեր բացած գրքի ամեն էջը լի լինի բարության, սիրո, ջերմության, համերաշխության, առողջության, մանկան անհոգ ծիծաղի, անբացակա կյանքերի ու ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ տողերով...
Հավերժ շնորհակալ ենք լինելու, տղե´րք, մեր կյանքի այս նոր ու սրան հաջորդող բոլոր` դեռ չբացված գրքերի համար…»։



© NEWS.am STYLE