«Սարդ-մարդու» մասին առաջին կոմիքսը վաճառվել է 3,6 միլիոն դոլարով

11:49   10 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ-ում «Heritage» աճուրդի ընթացքում ռեկորդային՝ 3,6 միլիոն դոլարով վաճառվել է առաջին թողարկումը «Սարդ-մարդու» մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Այդպիսով վաճառված Amazing Fantasy #15 թողարկումը, որում առաջին անգամ հայտնվել է Սարդ-մարդը, ռեկորդ է սահմանել եւ դարձել աշխարհի ամենաթանկարժեք կոմիքսներից մեկը։ Լոտի արժեքը գերազանցել է կոմիքսների աշխարհում նախորդ ռեկորդը՝ Action Comics #1, որում առաջին անգամ հայտնվել է Սուպերմենը։ Այն 2021թ․-ի սկզբին վաճառվել է 2,25 միլիոն դոլարով։

Amazing Fantasy #15-ն «Certified Guaranty Company»-ի կողմից 9,6 գնահատականն ունի, ինչը հաստատում է գրեթե իդեալական վիճակը։ Աշխարհում այդ կոմիքսի եւս 3 կրկնօրինակ կա նույն գնահատականով։

Կոմիքսը թողարկվել է 1962թ․-ի օգոստոսի 10-ին։ Թողարկման հեղինակը Սթեն Լին էր, այն նկարել է Սթիվ Դիտկոն։

Լուսանկարը՝ Sony



© NEWS.am STYLE