Ռեփեր Ice Cube-ը պատմել է, որ 20 դոլարի պատճառով կարող էր մարդու սպանել

12:19   10 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր, դերասան, «N.W.A.» հիփ-հոփ խմբի նախկին անդամ Ice Cube-ը (Օշիա Ջեքսոնը) խոստովանել է, որ հարեւանին կարող էր սպանել այն պատճառով, որ վերջինս իր մորը խաբել է 20 դոլարով։

Ice Cube-ը պատմել է, որ դա արել է մարդ, որին ինքը ճանաչում էր եւ որի հետ դպրոց է հաճախել։ Ռեփերը հայտարարել է, որ երիտասարդը թմրանյութերի հետ կապված խնդիր է ունեցել․ նա դիմել է Ջեքսոնի մորը՝ պարտքով գումար վերցնելու համար։

«Դու վիրավորել ես ինձ ու իմ ընտանիքը, քանի որ գիտեիր, որ երբեք չես վերադարձնելու այդ 20 դոլարը։ Եվ ահա ես ու ընկերներս գնում ենք՝ նրան սպանելու, իսկ նա տանը չէր։ Փառք Աստծուն»,- լրագրող Գրեհեմ Բենսինգերի շոուի ընթացքում ասել է երաժիշտը։

Ice Cube-ը հայտարարել է, որ ուրախ է, որ այդ ժամանակ իրեն չի հաջողվել իրականացնել մտահղացումը, իսկ 20 դոլարի համար ոչ ոք «չպետք է մահանա»։ «Մենք երիտասարդ էինք, զենք ունեինք, եւ դա պետք է տեղի ունենար․․․ Դա հիմարություն կլիներ»,- հայտարարել է նա։  

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Matt Sayles/Invision/Associated Press



© NEWS.am STYLE