«Մեր միջեւ անդունդ է»․ Մալախովը հայտարարել է, որ Պուգաչովայի եւ Գալկինի առանձնատանը չէր կարող ապրել նույնիսկ գումարի դիմաց

13:15   10 սեպտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը Գրյազ գյուղում առանձնատան պատճառով անճաշակության համար քննադատել է Մաքսիմ Գալկինին։ Հայտնի հաղորդավարը Սոֆիկո Շեվարնաձեի YouTube-յան շոուի եթերում նա հայտարարել է, որ նույնիսկ մեծ գումարի դիմաց պատրաստ չէ ապրել այդպիսի առանձնատանը։  

«Պատկերացնում եմ, որ ապրում եմ այդ առանձնատանը։ Անկեղծորեն, եթե ինձ գումար վճարեին, ես մի օր կդիմանայի, ոչ ավելին։ Ես երիտասարդ, ժամանակակից մարդ եմ, որը շրջել է, տեսել աշխարհը․ չեմ ցանկանում վիրավորել ոչ ոքի»,- նշել է Մալախովը։

Երբ խոսք է գնացել արվեստի մասին, եւ հաղորդավարուհին հիշել է Մալախովի հավաքածուի եւ Դեւիդ Հոքնիի կտավի մասին՝ ենթադրելով, որ դրանք այնքան էլ համապատասխան չէին լինի Գալկինի առանձնատանը, հաղորդավարը նշել է, որ հակառակը, այդ աշխատանքներն այնտեղ փրկօղակ կլինեին։

Մալախովի կարծիքով՝ Գալկինի հայտնիության գաղտնիքն այն է, որ նա Ալլա Պուգաչովայի ամուսինն է, որին սիրում է ամբողջ երկիրը։ «Դա նրան է փոխանցվում։ Նա զվարճալի է, մարդը, որը հաճելի էնդորիֆինների պատճառ է դառնում։ Նա կիրթ, խելացի մարդ է, որը ֆրանսիական հիանալի կրթություն ունի»,- նշել է Մալախովը։

 



© NEWS.am STYLE