Նիքի Մինաժի ամուսինը կարող է ազատազրկվել 10 տարով

15:17   10 սեպտեմբերի, 2021

Ռեփ կատարող Նիքկի Մինաժի ամուսինը՝ Քեննեթ Փեթին, ընդունել է մեղքը, որ Կալիֆոռնիայում չի գրանցվել որպես սեռական բնույթի հանցագործ, հայտնում է Daily Mail-ը։

Նա համապատասխան ռեեստրում ներառված է Նյու Յորքում եւ ոչ Կալիֆոռնիայում, ուր այժմ ապրում է։

Այդ արարքի համար Փեթիին ձերբակալել են 2020թ․-ի մարտին։ Այդ ժամանակ ռեփ երգչուհու ամուսինը հրաժարվել էր իրեն մեղավոր ճանաչել եւ վճարել էր 100 հազար դոլարի չափով գրավը։ Միայն աժմ՝ դատական քննության ընթացքում է Քեննեթ Փեթին համաձայնել մեղադրանքի հետ։ Նրա գործով վերջնական վճիռը կհրապարակվի 2022թ․-ի հունվարի 24-ին։

Փեթին պետք է Կալիֆոռնիայում գրանցվի որպես սեռական բնույթի հանցագործ, քանի որ 1995թ․-ին դատապարտվել է 16-ամյա աղջնակի բռնաբարության փորձի համար։ Նիքի Մինաժը բանտում 4 տարի է անցկացրել։

Փեթին երկրորդ կարգի հանցագործ է։ Դա վկայում է «կրկին իրավախախտում կատարելու միջին վտանգի մասին», հայտնում է People-ը։ 



© NEWS.am STYLE