Անդրեյ Մալախովը պատմել է, թե ինչպես է Դմիտրի Բորիսովը դավաճանել իրեն

16:42   10 սեպտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը պատմել է, թե ինչպես է գործընկերը՝ Դմիտրի Բորիսովը, դավաճանել իրեն ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Թող խոսեն» («Пусть говорят») շոուն վարելու համար։ Այս մասին նա պատմել է Սոֆիկո Շեւարնաձեի YouTube-յան ալիքի համար հարցազրույցի ընթացքում։

Մալախովի խոսքով՝ երբ ինքը 2017թ․-ին որոշել է «Առաջին ալիքից» աշխատանքի տեղափոխվել «Համառուսական պետական հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ընկերություն», անձամբ խմբագիրներին առաջարկել է Բորիսովի թեկնածությունը՝ որպես իերն փոխարինող։ «Տեղափոխվելիս նախապես զգուշացրել էին բոլորին ու ասում էի․ «Եթե ձեզ հաղորդավար է հարկավոր, վերցրեք Դիմա Բորիսովին, ես կարծում եմ՝ նա պետք է որ կարողանա»»,- հիշել է լրագրողը։

Ապա Մալախովն իմացել է, որ Բորիսովն արդեն իսկ ձայնագրում է «Թող խոսեն» նախագծի հաղորդումները։ Հեռուստահաղորդավարը գործընկերոջը հարցրել է՝ ճիշտ է արդյոք, որ նկարահանումներն արդեն ընթանում են, Բորիսովը դրական պատասխան է տվել։

Նա նաեւ նշել է, որ ինքն ու Բորիսովն ընկերական հարաբերություններ են ունեցել, սակայն աշխատանքային միջադեպից հետո ինքը ստիպված է եղել փոխել մարզասրահը՝ նախկին գործընկերոջը չհանդիպելու համար։

 



© NEWS.am STYLE