Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

16:12   10 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն սպիտակ շրջազգեստ է կրում, որը համադրել է մուգ գույնի տոպի եւ բաց վերնազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ «Պարզ ու քաղցր»․- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր լողափին։ Նա սպիտակ լողազգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Գեղեցկուհու մազերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ հրապարակմանը կից անգլերենով գրել էր․ «Այս ամռան ամենասիրելի հանդերձանքը»։



© NEWS.am STYLE