«Ուրիշ ես». Արփի Գաբրիելյանի ոճափոխությունը

18:41   10 սեպտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան ջում տեղադրված կադրերում Արփին սեւ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղը, նուրբ վզնոցը։ «Ուրիշ ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արփին։

Ավելի վաղ արփին հրապարակել էր իր ու Միհրան Ծառուկյանի որդու լուսանկարը, որն արվել էր լողափնյա հանգստի ընթացքում։ Արփիի եւ Միհրանի որդին կադրում լայն ժպտում է։ «Իմ Ռոբ, իմ փոքրիկ արքայազն, քո մայրը լինելն օրհնություն է»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր Արփին։ Հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Հրաշք»։



© NEWS.am STYLE