Իդա Գալիչը պատմել է մեկուկես տարեկան որդու նոպայի մասին

20:14   10 սեպտեմբերի, 2021

Հայտնի վիդեոբլոգեր եւ հաղորդավարուհի Իդա Գալիչը պատմել է մեկուկես տարեկան որդու՝ Լեոնի նոպայի մասին, որը նման է եղել էպիլեպտիկ նոպայի։

«Սեպտեմբերի 8-ի առավոտյան մեր որդու մոտ նոպա տեղի ունեցավ, որը էպիլեպտիկի էր նման։ Դրանք իմ կյանքի ամենասարասափելի չորս րոպեներն էին։ Մենք շտապօգնություն կանչեցինք, որն, ի դեպ, շատ արագ եկավ մեր ավան։ Մեզ Մորոզովսկի մանկական հիվանդանոց տեղափոխեցին։ Առաջ անցնելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ անձնակազմին օպերատիվության եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Երբ մեզ տարան, ես դաժան բառակապակցություններ լսեցի։ Բառացիորեն չեմ հիշում, ինքներդ եք հասկանում։ Նմանատիպ մի բան՝ հարկավոր է ՄՌՏ հետազոտությոն կատարել՝ բացառելու համար արյունազեղումն ու ուռուցքը»,- նշել է Գալիչը։

View this post on Instagram

A post shared by ИДА ГАЛИЧ (@galichida)

Իդան նշել է, որ հիվանդասենյակը նման չէր հինգաստղանի հյուրանոցի համարի։ Սակայն հիվանդասենյակի հարեւանները հիշվել են իրենց ուրախությամբ ու աջակցությամբ։ Ի դեպ, բժիշկները երեխայի մոտ չի լուրջ բան չեն հայտնաբերել։ Այդ պատճառով Իդա եւ Լեոնը տուն են վերադարձել։ 



© NEWS.am STYLE