«Կյանքիս սեր»․ Անի Խաչիկյանի եւ որդու ջերմ գրկախառնությունը

22:37   10 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Տեսլայի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Անին կրում է տոպ, ջինսե տաբատ եւ վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Կյանքիս սեր, Տեսլա»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը լողազգեստ էր կրում։ Անին արձակել էր մազերն ու գրել․ «Ինձ միշտ ամառը չի հերիքել․․․ խրոնիկական կախում ունեմ ու ամեն տարի մի աշխարհ բան որ չեմ հասցնում անել, ասում եմ՝ լավ, էդ էլ մնաց մյուս տարի։ Էլ ո՞ւմ մոտ է այդպես»։



© NEWS.am STYLE