Քեյթ Միդլթոնին կասկածում են չորրորդ հղիության մեջ

13:09   11 սեպտեմբերի, 2021

Քեմբրիջի դքսուհին արդեն երկու ամիս է, ինչ չի ներկայացել հանրությանը։ Քեյթի հանկարծակի անհետացումը բազմաթիվ ասեկոսեներ է առաջացրել։ Համացանցում խոսում են այն մասին, որ դքսուհին սպասում է չորրորդ երեխային եւ չի ցանկանում ժամանակից շուտ հայտարարել իր հետաքրքիր կարգավիճակի մասին:

Սակայն թագավորական փորձագետ Ռասել Մայերսը հայտարարել է մեկ այլ հանգամանքի մասին, որի պատճառով Քեյթը չի մասնակցում Թագավորության աշխարհիկ կյանքին: Նրա խոսքով՝ Քեմբրիջի դուքսներն արձակուրդ են վերցրել, որպեսզի հանգստանան պապարացիների եւ լրագրողների ուշադրությունից: «Վստահ եմ, որ դքսուհին հղի չէ։ Ի դեպ, նրանք արձակուրդում են գտնվում։ Նրանք հաճախ են թայմ աութ վերցնում։ Ահա կտեսնեք, որ նրանք աշխատանքի կվերադառնան առաջիկա մի քանի օրերին», - ասել է նա Today Australia պարբերականին։

Իսկ այն հարցին, թե արդյոք Քեյթն արձակուրդից հետո կհայտնվի կլորացած փորիկով, Մայերսը պատասխանել է. «Ով գիտի, թե ինչ է կատարվում թագավորական ընտանիքում։ Կարծում եմ, սա միայն գուշակություն է, բայց լսեք, ամեն ինչ հնարավոր է»։

Ընտանիքի առաջիկա համալրման մասին խոսակցությունները նաեւ պայմանավորված են Քեյթին եւ Ուիլյամին Վինձորի դղյակ տեղափոխելու լուրերով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեմբրիջի դուքսները տունը կփոխարինեն Եղիսաբեթ II-ին ավելի մոտ լինելու համար։

 

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE