Դատարանը մերժել է փոխհատուցել Ցոյի որդուն Ուչիտելի ֆիլմի գործով

14:16   11 սեպտեմբերի, 2021

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է խորհրդային ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյի որդուն՝ Ուչիտելի ֆիլմի պատճառով բարոյական վնասի փոխհատուցման հարցում: Գործով պատասխանողներից մեկը եղել է Ուչիտելի «Ռոք» կինոընկերությունը, որը ստեղծել է «Ցոյ» դրաման։  Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն ։

«Ալեքսանդր Ցոյի՝ բարոյական վնասի փոխհատուցման հայցը դատարանի վերաքննիչ ատյանը մերժվել է», — հայտարարել են Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունում։

Հայցվորը պնդել է, որ կինոնկարի հեղինակներն օգտագործել են երաժշտի նախկինում չհրապարակված լուսանկարները՝ առանց ժառանգների թույլտվության։ Այդ կապակցությամբ Ալեքսանդր Ցոյը խնդրել է բարոյական վնասի փոխհատուցում եւ պահանջել է 110 հազար ռուբլի գումար։

2020 թվականին թողարկված ֆիլմում Ցոյը որպես կերպար չի հայտնվում։ Դրամայի սյուժեն նվիրված է ավտոբուսի վարորդին, որի հետ բախման հետեւանքով մահացել է երաժիշտը։



© NEWS.am STYLE